«Ման. Սիթին» շարունակում է միավորներ բաժանել` չհաղթելով նաև «Բրայթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում չհաղթեց «Բրայթոնին». կողմերը գրանցեցին 1:1 հաշիվը։
«Քաղաքաբնակներից» հաշիվը 41-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը, իսկ մրցակցից 60-րդ րոպեին աչքի ընկավ Կաորու Միտոման։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ խաղը ոչ-ոքի ավարտեց։ Մանկունիական գրանդը նախորդ տուրերում էլ չէր հաղթել «Սանդեռլենդին» (0:0) ու «Չելսիին» (2:2)։
«Սիթին» 43 միավորով երկրորդն է, «Բրայթոնը»` 29 միավորով 10-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml