Ման Սիթին մոտ է ամառային առաջին տրանսֆերը ձևակերպելուն
«Մանչեսթեր Սիթին» «Վալենսիայի» վինգեր Ֆերրան Տորեսի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի հարցում։ Այդ մասին տեղեկացնում է Eurosport.es -ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» այժմ պետք է բանակցեն «Վալենսիայի», որպեսզի հասկանան խաղացողի վերջնական հրաժարագինը, որը պետք է վճարեն «չղջիկներին»։ Mundo Deportivo-ի տեղեկություններով, գործարքն արժենալու է 50 մլն եվրո։
Անգլիական ակումբը Ֆերրան Տորեսին դիտարկում է որպես Լերոյ Սանեի փոխարինող, ով վերջերս տեղափոխվեց «Բավարիա»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Յուվենտուսն» ու «Ռեալը»։
Խաղացողի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը վալենսիական ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Մանչեսթեր-Սիթի, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես