Ման. Սիթին հետաքրքրված է Ատլետիկոյի հարձակվողի ծառայություններով
«Ատլետիկո Մադրիդի» եզրային հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «քաղաքաբնակների» ու Լա լիգան ներկայացնող մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը գործարքի դիմաց «հնդկացիներին» պատրաստ է վճարել 15 մլն եվրո, սակայն «Ատլետիկոն» իսպանացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Ռիկելմեն ցանկանում է մնալ «Ատլետիկոյում», սակայն նրա ապագան կախված ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեից։
Արգենտինացի մասնագետը պետք է հասկանա` արդյոք Ռիկլմեն տեղ կունենա իր խաղային ծրագրերում, թե` ոչ։
Հավելենք, որ Ռոդրիգո Ռիկլեմեն մադրիդյան ակումբի սան է, որի հիմնական կազմում անցկացրել է միայն 2 հանդիպում։
23-ամյա ֆուտբոլիստն անցնող տարիներին վարձավճարով հանդես է եկել «Բորնմութի» (2020-21 թթ., 19 հանդիպում, 2 գոլ), «Միրանդեսի» (2021-22 թթ., 39 հանդիպում, 8 գոլ, 12 գոլային փոխանցում) և «Ժիրոնայի» (2022-23 թթ., 35 հանդիպում, 4 գոլ, 5 գոլային փոխանցում) կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բորնմութ, Ժիրոնա, Լա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Միրանդես, Ռոդրիգո Ռիկելմե, տրանսֆերներ