Ման. Սիթին կրկին միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել տարվա վերջին տնային խաղում 🎥
Անգլական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։
«Քաղաքաբնակները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակ կորզել. գրանցվեց 1:1 հաշիվը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից 14-րդ րոպեին հաշիվը բացեց Բերնարդու Սիլվան, որին հյուրերը 36-րդ րոպեին պատասխանեցին Իլման Նդիայեի դիպում հարվածով։
Հանդիպման հերոսներից էր «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, որը կատարեց 5 սեյվ, այդ թվում` հետ մղելով «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հերթական միավորները կորցրեց, չհաղթեց տարվա վերջին տնային խաղում և 28 միավորով 6-րդ տեղում է, «Էվերթոնը» 17 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էվերթոն, Էրլինգ Հալանդ, Իլման Նիդայե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջորդան Պիկֆորդ