«Ման. Սիթին» թանկարժեք միավորներ կորցրեց` չհաղթելով «Վեսթ Հեմին» 🎥
«Ման. Սիթին» թանկարժեք միավորներ կորցրեց` չհաղթելով «Վեսթ Հեմին» 🎥
15/03/2026 - 02:13

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում չկարողացավ կոտրել «Վեսթ Հեմի» դարպասը. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Քաղաքաբնակներից» հաշիվը 31-րդ րոպեին բացեց Բեռնարդու Սիլվան։ Տանտերերի պատասխան գոլն ընդամենը 4 րոպե անց խփեց Կոստանտինոս Մավրոպանոսը։

«Մրճահարներն» ամբողջ հանդիպման ընթացքում կատարեցին այդ մեկ դիպում հարվածը։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդն է։ Մանկունիական գրանդն արդեն 9 միավորով զիջում է առաջնության առաջատար «Արսենալին»։ «Վեսթ Հեմը» 29 միավորով 17-րդ տեղ բարձրացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026