«Ման. Սիթին» դժվար պայքարում հաղթեց «Բորնմութին»` դուրս գալով Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Վիթալիթի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։
«Քաղաքաբնակներն» արդեն 14-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն Էրլինգ Հոլանդը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բորնմութին» փրկեց դարպասապահ Կեպա Արիսաբալագան։
Տանտերերը 21-րդ րոպեին Էվանիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանդիպման ընդմիջմանը կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի փոխարեն դաշտ դուրս բերեց հարձակվողական կիսապաշատպան Նիկո Օ’Ռայլիին։
20-ամյա Օ’Ռայլին արդեն 49-րդ րոպեին ասիստ կատարեց Էրլինգ Հոլանդին։
Երիտասարդ կիսապաշտպանը ևս մեկ արդյունավետ փոխանցում կատարեց 63-րդ րոպեին և օգնեց աչքի ընկնել Օմար Մարշուշը։ Եգիպտոսցի հարձակվողը նույնպես փոխարինման էր դուրս եկել։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սիթին» վերահսկում էր հանդիպման ընթացքն ու կարող էր խփել երրորդ գոլը, սակայն դարպասի նոր գրավումներ չեղան։
Այսպիսով, մանկունիական գրանդը հաղթեց 2:1 հաշվով և Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից