Ման. Սիթին անհավանական ռեկորդ է սահմանել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախել է «Վուլվերհեմպտոնին»։
«Քաղաքաբնակները» Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերում մրցակիցներին հաղթել են 3 և ավելի գնդակների տարբերությամբ` ընդհանուր 22:2 հաշվով։
Այդ ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմը, բացի «Վուլվերհեմպտոնից», հաղթել է նաև «Բրայթոնին» (3:0), «Վոթֆորդին» (5:1), «Լիդսին» (4:0) և «Նյուքսասլին» (5:0)։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ «Մանչեսթեր Սիթին» դարձել է առաջին թիմը, որը 5 անընդմեջ հաղթանակ է տոնել երեք ավելի գնդակների տարբերությամբ։
Հիշեցնենք, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը, 1992/93 մրցաշրջանից սկսած, վերաձևափոխվել է և կոչվում է Պրեմիեր լիգա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Վուլվերհեմփթոն