Ման. Սիթիի ֆուտբոլիստը համալրել է ԱՊԼ-ի նորեկի կազմը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լիամ Դելապը կարիերան կշարունակի «Իպսվիչ Թաունի» կամզում։ «Կապույտների» պաշտոնական կայքը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Իպսվիչն» անգլիացի հարձակվողի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» վճարել է 17,85 մլն եվրո։
Նշենք, որ Լիամ Դելապը 2019 թվականից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։ Նա մանկունյական ակումբի հիմնական թիմում 6 խաղում խփել է 1 գոլ։ Նա անցնող տարիներին վարձավճարով խաղացել է «Սթոք Սիթիի», «Հալ Սիթիի» ու «Պրեսթոնի» կազմում։
Ֆուտբոլիստն ամենաարդյունավետը գործել է «Մանչեսթեր Սիթիի» Մ-23 թիմում` 36 խաղում դառնալով 35 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Իպսվիչը» 2024/25 մրաշրջանում հանդես է գալու անգլիական Պրեմիեր լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Իպսվիչ Թաուն, Լիամ Դելապ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ