«Ման. Սիթիի» մեկնարկային կազմում վարձավճարից վերադարձված ֆուտբոլիստ է խաղում 📸
«Ման. Սիթիի» մեկնարկային կազմում վարձավճարից վերադարձված ֆուտբոլիստ է խաղում 📸
08/01/2026 - 00:30

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցում է «Բրայթոնի» դեմ։

«Քաղաքաբնակների» կազմում հանդիպումը մեկնարկից սկսել է Մաքս Ալեյնը, որը հունվարի 5-ին է վերադարձվել վարձավճարից։ Նա օգոստոսից հանդես էր գալիս Չեմպիոնշիփը ներկայացնող «Վոթֆորդում», որի կամզում մասնակցել է 17 հանդիպման։

20-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2021թ. հուլիսին։ Երիտասարդ պաշտպանը հիմնականում խաղացել է ակումբի Մ18 և 21 թիմերում։

Ալեյնը «Բրայթոնի» դեմ խաղում նորամուտը նշեց մանկունիական գրանդի հիմնական թիմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025