«Ման. Սիթիի» հերթական ֆիասկոն! «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «քաղաքաբնակներին» 
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի առաջին խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
«Քաղաքաբնակները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին և պարտվեցին 0:1 հաշվով։
Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմի հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Կալում Հադսոն Օդոյին։
«Ֆորեսթը» վաստակեց 51 միավոր և երրորդ տեղում է, «Սիթին» 47 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից