Ման. Սիթիի կիսապաշտպանը Բարսելոնայից 3 տարվա պայմանագիր է պահանջում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է As-ը, «քաղաքաբնակները» միայն 1 տարվա պայմանագիր են առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն վերջինս ավելին է սպասել մանկունյական ակումբից։
Այժմ հավանական է, որ 32-ամյա ֆուտբոլիստը գործող պայմանագրի ավարտից հետո կլքի «Սիթիի» շարքերը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Հաղորդվում է, որ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելուն ամենամոտը «Բարսելոնան» է, որն արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է նրա ծառայություններով։
Կատալոնական ակումբը լավատեսորեն է տրամադրված Գյունդողանի տրանսֆերի հարցում, որի շուրջ աշխատում են գերմանացի ֆուտբոլիստի հորեղբայրը` Իլհան Գյունդողանը, ով նաև նրա գործակալն է, ինչպես նաև Պերե Գվարդիոլան` «Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրը։
Նշվում է, որ 32-ամյա կիսապաշտպանը «բլաուգրանայից» պահանջում է 3 տարվա պայմանագիր և այժմ ավելի մոտ է կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն, քան` «Մանչեսթեր Սիթիում»։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», որը փոխարինող է փնտրում Գրանիտ Ջակայի համար, ով շուտով համալրելու է «Բայեր Լևերկուզենի» շարքերը։։
Հավելենք, որ Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հունիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 302 հանդիպում` դառնալով 58 գոլի և 40 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Պերե Գվարդիոլա, տրանսֆերներ