Ման. Սիթիի երիտասարդները փայլում են. «քաղաքաբնակները» գոլառատ խաղում հաղթեցին Ցրվենա Զվեզդային 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «քաղաքաբնակները», ովքեր վաղուց նվաճել էին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր, այս հանդիպմանը ներկայացել էին հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով։
Այդուհանդերձ, այդ փաստը չխանգարեց Պեպ Գվարդիոլայի թիմին հաղթել սերբական ակումբին` առավելության հասնելով 3:2 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից աչքի ընկան Մայքա Հեմիլթոնը, Օսկար Բոբը և Կալվին Ֆիլիպսը, իսկ «Ցրվենա Զվեզդայի» գոլերը խփեցին Հվան Ին Բոմն ու Ալեքսանդր Կատայը
G խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Լայպցիգ» 2:1 «Յանգ Բոյս»
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 18 միավոր
- «Լայպցիգ» – 12
- «Յանգ Բոյս» – 4
- «Ցրվենա Զվեզդա» – 1
Այսպիսով, այս խմբից «Մանչեսթեր Սիթին», «Լայպցիգը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Յանգ Բոյսը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կատայ, Կալվին Ֆիլիպս, Հվան Ին Բոմ, Մայքա Հեմիլթոն, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ցրվենա Զվեզդա, Օսկար Բոբ