«Ման. Սիթիին» Ռոդրիի վերադարձի ու Դե Բրույնեի հրաժեշտի խաղում հաղթեց «Բորնմութին» 🎥

«Ման. Սիթիին» Ռոդրիի վերադարձի ու Դե Բրույնեի հրաժեշտի խաղում հաղթեց «Բորնմութին» 🎥

21/05/2025 - 10:06

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։

«Քաղաքաբնակները» հիմնականում վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին Օմար Մարմուշը, Բերնարդու Սիլվան և Նիկո Գոնսալեսը։ Հյուրերից աչքի ընկավ Դենիել Ջեբինսոնը։

Մանկունիական գրանդի կազմում երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին։ Նա 2024 թ. սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել ու բաց էր թողել ակումբի նախորդ 48 հանդիպումբերը։

«Սիթիի» կազմում տնային վերջին հանդիպումն անցկացրեց Կևին դե Բրույնեն։ Նա մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։

Նշենք, որ թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական խաղացողով։ Տանտերերից 67-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մատեո Կովաչիչը, հյուրերից` 73-րդ րոպեին Լյուիս Կուկը։

«Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցրեց 68-ի, բարձրացավ երրորդ տեղ և Չեմպիոնների լիգայի գոտում է։ Վերջին տուրում «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում նույնիսկ ոչ-ոքին բավարար կլինի ակումբին` եվրագավաթային գլխավոր մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր նվաճելու համար։ «Բորնմութը» 53 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023