Ման. Յունայթեդն ուշքի է գալիս` ջախջախելով Էվերթոնին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։
«Կարմիր սատանաները» տպավորիչ հանդիպում անցկացրին, մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան Մարկուս Ռեշֆորդն ու Ջոշուա Զիրկզեն։ Մանկունյական ակումբից Բրունու Ֆերնանդեշը և Ամադ Դիալոն ասիստների երկուական ասիստ կատարեցին։
«Մանչեսթեր Յունայթեդը» միավորների քանակը հասցրեց 19-ի և բարձրացավ 9-րդ տեղ, «Էվերթոնը» 11 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ամադ Դիալո, ԱՊԼ, Բրունու Ֆերնանդեշ, Էվերթոն, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ջոշուա Զիրկզեե, Ռուբեն Ամորիմ