Ման. Յունայթեդն ընկերական խաղում ջախջախեց Լիվերպուլին🎥
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» սկսել են միջմրցաշրջանային հատվածն ու միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Ռաջամանգալա» մարզադաշտում։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «կարմիր սատանաները» մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն, Ֆրեդը, Անտոնի Մարսիալն ու Ֆակունդո Պելիստրին։
Նշենք, որ «Յունայթեդն» առաջին հանդիպումն անցկացրեց նորաշանակ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ օրերս կմեկնի Ավստրալիա` Մելբուռն, որտեղ հուլիսի 15-ին կմրցի «Մելբուռն Վիքթորիի», իսկ ամսի 19-ին` «Քրիսթալ Փելասի» դեմ։
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», մերսիսայդյան ակումբը հուլիսի 15-ին Սինգապուրի Կալանգ քաղաքում կմրցի «Քրիսթալ Փելասի», ինչից հետո «կարմիրները» կվերադառնան Եվրոպա և ամսի 21-ին ու 27-ին էլ Գերմանիայում և Ավստրիայում հանդիպումներ կանցկացնեն համապատասխանաբար «Լայպցիգի» ու «Զալցբուրգի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Էրիկ Տեն Հագ, ընկերական-հանդիպումներ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուրգեն-Կլոպ, Ջեյդոն-Սանչո, Ֆակունդո Պելիստրի, Ֆրեդ