«Ման. Յունայթեդի» մղձավանջը շարունակվում է! «Կարմիր սատանաները» դուրս մնացին Անգլիայի գավաթից 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում ակումբները փոխանակվեցին մեկական գոլով. «Ֆուլհեմից» հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Կելվին Բեսին, որին «Յունայթեդը» 71-րդ րոպեին պատասխանեց թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշի դիպուկ հարվածով։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, ու կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին և հաղթեցին 4:3։
Հերոսացավ «հովեկների» դարպասապահ Բերնդ Լենոն, որը հետ մղեց «կարմիր սատանաների» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի և հարձակվող Ջոշուա Զիրկզեի հարվածները։
Այսպիսով, «Ֆուլհեմը» դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից