«Ման. Յունայթեդի» հերթական ֆիասկոն! «Նյուքասլը» խոշոր հաշվով հաղթեց «կարմիր սատանաներին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
«Կաչաղակները» տպավորիչ հանդիպում անցկացրին և «կարմիր սատանաներին» հաղթեցին 4:1 հաշվով։
Էդի Հաուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Հարվի Բարնսը, մեկական գոլ խփեցին Սանդրո Տոնալին ու Բրունո Գիմարայեսը, հյուրերից աչքի ընկավ Ալեխանդրո Գարնաչոն։
«Նյուքասլը» 56 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից