«Ման. Յունայթեդի» ազատ անկումը շարունակվում է` պարտվելով նաև «Տոտենհեմին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեցին 12-րդ պարտությունը և մրցակցին զիջեցին 0:1 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Ջեյմս Մեդիսոնը։
«Տոտենհեմը» 30 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, մանկունյական ակումբը 29 միավորով նահանջեց 15-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից