Ման. Յունայթեդը պետք է ընտրություն կատարի երկու թոփ հարձակվողների միջև

Ման. Յունայթեդը պետք է ընտրություն կատարի երկու թոփ հարձակվողների միջև

08/02/2023 - 14:44

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուները Հարի Քեյնը («Տոտենհեմ») և Վիմտոր Օսիմենն («Նապոլի») են։

Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պետք որոշում կայացնի, թե հարձակվողներից որ մեկին է ցանկանում տեսնել մանկունյական ակումբի շարքերում։

Հատկանշական է, որ հարձակվողներից յուրաքանչյուրի դիմաց էլ «Յունայթեդը» ստիպված է լինելու վճարել նվազագույնը 100 մլն եվրո։

Նշվում է, որ մանկունյական ակումբում Քեյնին դիտարկում են որպես կարճաժամկետ տարբերակ, սակայն, հաշվի առնելով նրա` Պրեմիեր լիգայում հանդես գալու մեծ փորձը, վստահ են, որ երաշխավորված գոլեր կապահովի նրա տրանսֆերը։

Ինչ վերաբերում է Օսիմենին, նրա տարբերակը համարվում է ռիսկային, սակայն «կարմիր սատանաները» նիգերիացի հարձակվողի մեջ հսկայական ներուժ են տեսնում, որը կօգնի երկար տարիներ մնալ բարձր մակարդակի վրա։

Այդուհանդերձ, Օսիմենի` «Յունայթեդ» տեղափոխությանը կարող է խթանել այն գործոնն, ըստ որի, նրա խաղաոճն ավելի է համապատասխանում Էրիկ Տեն Հագի նախասիրություններին ու դավանած ֆուտբոլին։

Տեն Հագին դուր են գալիս արագաշարժ հարձակվողները, ովքեր պարբերաբար պրեսինգի են դիմում, սակայն հոլանդացի մասնագետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ նիգերիացի հարձակվողը բավական հաճախ է տարբեր վնասվածքներ ստանում։

Հատկանշական է, որ թե՛ Քեյնի և թե՛ Օսիմենի դեպքում «Յունայթեդը» ստիպված է լինելու պայքարել այլ գրանդ ակումբների հետ։

Վիկտոր Օսիմենին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Չելսին» ու ՊՍԺ-ն, իսկ Քեյնի անունը հաճախ է կապվում «Բավարիայի» հետ, որը Ռոբերտ Լևանդովսկու` «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է։

Նշենք, որ Քեյնի ու «Տոտենհեմի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և «խցանների» սեփականատեր Դանիել Լևին հուսով է, որ այն կհաջողվի երկարաձգել։

Բացի դրանից, Լևին մտադիր չէ Քեյնին վաճառել անգլիական որևէ ակումբի։

Վերջում ավելացնենք, որ անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Վիկտոր Օսիմենն անցկացրած 21 խաղում խփել է 17 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023