Ման. Յունայթեդը պայմանագիր է առաջարկել Բարսելոնայի հարձակվողին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, ում ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, մանկունյական ակումբը պայմանագիր է առաջարկել ֆրանսիացի վինգերին` տարեկան 10-15 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն, որը պատրաստ է նրան վճարել 17 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Ուսման Դեմբելեի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, որի ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ կդառնա ազատ գործակալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանսֆերներ