«Ման. Յունայթեդը» շարունակում է փայլել` հաղթելով նաև «Տոտենհեմին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Կարմիր սատանաներից» գոլով աչքի ընկան Բրայան Մբեումոն և Բրունու Ֆեռնանդեշը։
Լոնդոնյան ակումբը 29-րդ րոպեից` թիմի ավագ Քրիստան Ռոմերոյի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» գոլերը բաց թողեց արգենտինացի պաշտպանի հեռացումից հետո։
Մանկունիական գրանդը Մայքլ Կարիկի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հաղթել է անցկացրած բոլոր 4 խաղերում։
«Յունայթեդը» 44 միավորով 4-րդ տեղում է, «Տոտենհեմը»` 29 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml