Ման. Յունայթեդը մոտ է ևս մեկ տրանսֆեր ավարտին հասցնելուն
«Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը գործարքի հարցում շատ մոտ է «կաչաղակների» հետ վերջնական համաձայնության հասնելուն։
Սպասվում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 33-ամյա դարպասապահին։
Վարձակալական պայմանագրի ավարտին «Յունայթեդը» կունենա նաև 5 մլն եվրոյի դիմաց սլովակ դարպասապահի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք։
Հաղորդվում է, որ մանկունյական ակումբը Դուբրավկային դիտարկում է որպես պահեստային դարպասապահ։
Հավելենք, որ Մարտին Դուբրավկան «Նյուքասլի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից` անցկացրած 130 խաղում 37 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Մարտին Դուբրավկա, Նյուքասլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո