Ման. Յունայթեդը ձեռք է երել Բավարիայի ևս մեկ ֆուտբոլիստի
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։
Ըստ Transfermarkt-ի` «կարմիր սատանաները» Մազրաուիի տրանսֆերի դիմաց «Բավարիային» վճարել են 15 մլն եվրո։
Եզրային պաշտպանը «ռեկորդ մայսթերի» կազմը համալրել էր 2022 թ. ամռանը և ակումբում 55 խաղում խփել է 1 գոլ, կատարել 8 ասիստ։
Նշենք, որ Մազրաուին ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը միասին աշխատել են նաև Ամստերդամի «Այաքսում»։
Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, «Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիայից» 45 մլն եվրոյով գնել է նաև կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի տրանսֆերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բավարիա, Էրիկ Տեն Հագ, Մաթիաս դե Լիխտ, Մանչեսթեր Յունայթեդ, Նուսայիր Մազրաուրի, տրանսֆերներ