Ման. Յունայթեդը հետաքրքրված է մի շարք երիտասարդ հարձակվողների ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակուն կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ լինել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ դիրքի ամրապնդման համար «կարմիր սատանաները» նախապատվությունը տալիս են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի թեկնածությանը։
Այդուհանդերձ, ըստ Sky Sports-ի, մանկունյական ակումբը կարծում է, որ Քեյնը մտադիր է մրցելույթները շարունակել «խցանների» կազմում և երկարաձգի «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ը։
Բացի դրանից, «Յունայթեդը» չի ցանկանում բանակցությունները վարել լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևիի հետ, ով բավական բարդ բնավորություն ունի։
Հայտնի է նաև, որ «Տոտենհեմը» Քեյնին ցանկանում է վաճառել միայն արտասահմանյան ակումբի։
Ստեղծված իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդն» սկսել է հետաքրքրվել ավելի երիտասարդ հարձակվողների ծառայություններով։ Խոսքը Վիկտոր Օսիմենի («Նապոլի»), Գոնսալու Ռամուշի («Բենֆիկա»), Մոհամեդ Քուդուսի («Այաքս») և Բենյամին Շեշկոյի («Զալցբուրգ») մասին է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենյամին Շեշկո, Գոնսալու Ռամուշ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոհամեդ Քուդուս, Վիկտոր Օսիմեն, Տոտենհեմ, տրանսֆերներ