Ման. Յունայթեդը հաղթեց Քրիսթալ Փելասին` կրճատելով Արսենալից միավորների տարբերությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։
Մինչև 70-րդ րոպեն հանդիպումն ընթանում էր «կարմիր սատանաների» սցենարով, ովքեր Բրունու Ֆերնանդեշի և Մարկուս Ռեշֆորդի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, խաղավերջում քիչ մնաց ամեն ինչ գլխիվայր շուռ գար Էրիկ Տեն Հագի թիմի համար։
Նախ 70-րդ րոպեին երկու թիմերի ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ, ինչից հետո մանկունյական ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն հեռացվեց դաշտից, ապա 77-րդ րոպեին հյուրերը Ջեֆրեյ Շլյուպի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը։
Խաղավերջում էլ «արծիվներն» ունեին խաղային առավելություն, սակայն «Յունայթեդը» դիմացավ ճնշմանը` պահպանելով հաղթանական հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Մանկունյական ակումբն այժմ 8 միավորով է զիջում առաջնության առաջատար «Արսենալին»։
«Քրիսթալ Փելասը», 24 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Քրիսթալ Փելես