Ման. Յունայթեդը դիմացավ Լիվերպուլի ճնշմանը` կորզելով ոչ-ոքի
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Չնայած հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել «կարմիր սատանաների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ «Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան` կատարելով 8 սեյվ։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 38 միավոր և 17-րդ տուրի արդյունքներով նահանջեց 2-րդ հորիզոնական` Պրեմիեր լիգայի առաջատարությունը զիջելով «Արսենալին», որի ակտիվում կա 39 միավոր։
«Մանչեսթեր Յունայթեդը», 28 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ