Ման. Յունայթեդը Դե Յոնգի տրանսֆերի հարցում Բարսելոնայի հետ բանակցություննորում առաջխաղացում ունի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «կարմիր սատանաները» հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բավական հաջողությամբ բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը գործարքի դիմաց «Բարսելոնային» առաջարկել է 70 մլն եվրո և այժմ սպասում է պատասխանի։
Նշվում է, որ «Յունայթեդն» արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 25-ամյա ֆուտբոլիստի հեռ` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Այդուհանդերձ, հայտնի է, որ կատալոնական ակումբն իր ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 80 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ