Մանչինի . «Ավստրիան շատ լավ է խաղում. պետք է շատ ուշադիր լինենք»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը մրցելու է Ավստրիայի դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է հանդիպումից իր սպասելիքներով.
«Ամեն ինչ շատ լավ է։ «Ուեմբլիում» խաղալը մշտապես հաճելի է, սակայն մենք խաղացողներ ունենք, ովքեր երբեք այստեղ չեն եղել. նրանք ուրախ կլինեն այսպիսի մարզադաշտում խաղալու համար։
Վստահ եմ` տղաները լավ հանդիպում են անցկացնելու. մենք հանգիստ ենք, քանի որ ունենք բազմաթիվ լավ խաղացողներ։
Ավստրիան հիանալի թիմ ունի, որը խաղում է հարձակվողական ֆուտբոլ։ Մենք պետք է հիանալի հանդիպում անցկացնենք, քանի որ սկսում է փլեյ-օֆֆ-ը, որտեղ սխալներն անթույլատրելի են։
Ավստրիան շատ լուրջ ճնշում է գործադրում մրցակիցների վրա։ Նրանք տեխնիկապես զարգացած 3-4 ֆուտբոլիստներ ունեն, ինչպես, օրինակ, Դավիդ Ալաբան։ Նման խաղերում պետք է շատ ուշադիր լինենք։
Խաղալու ենք 25 հազար երկրպագուների ներկայությամբ, ինչը հիանալի է, սակայն Հռոմում լրիվ անհանական մթնոլորտ էր։
«Ուեմբլին» ֆանտաստիկ մարզադաշտ է, և մթնոլորտն էլ լավն է լինելու։ Ուրախ եմ, որ այստեղ ենք հայտնվել։ Անձամբ ինձ համար «Ուեմբլին» աշխարհի լավագույն մարզադաշտն է»- եզրափակել է Մանչինին, ու խոսքերը մեջվերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի