Պաշտոնական․ Մանչինին երկարաձգեց պայմանագիրն Իտալիայի հետ
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երկարաձգել է պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մասնագետը «սկուադրա աձուրայի» ղեկին կմնա մինչև 2026 թվականը։
Այսպիսով, ըստ նոր պայմանագրի՝ Մանչինին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նաև Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ում և Մունդիալ-26-ին, որը կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին Իտալիայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2018 թ․ մայիսին։ Նրա գլխավորությամբ աշխարհի քառակի չեմպիոնները մինչ այս պահն անցկացրել են 28 հանդիպում, տոնել են 19 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի ու կրել ընդամենը 2 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# իտալիայի հավաքական, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Ռոբերտո Մանչինի