Մանչեսթեր Սիթին 5-րդ անգամ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց «Լեսթերին»։
Բրենդան Ռոջերսի թիմին հաղթանակ պարգևեցին Լյուկ Թոմասի և Չագլար Սոյունչուի հեղինակած գոլերը, իսկ մանկունյական ակումբի կազմից միակ գոլն իր անվվան դիմաց գրանցեց Մեյսոն Գրինվուդը։
Այս հաղթանակից հետո «աղվեսները» վաստակեցին 66 միավոր, շրջանցեցին «Չելսիին»՝ բարձրանալով 3-րդ հորիզանական, սակայն լոնդոնյան ակումբն ընթացիկ տուրում իր հանդիպումը դեռևս չի անցկացրել։
«Յունայթեդն» էլ մնաց 70 միավորով և շարունակում է զբաղեցնել։
«Կարմիր սատանաների» այս հանդիպման շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» առաջնության ավարտից 3 տուր առաջ մրցակիցների համար դարձավ անհասանելի։ «Քաղաքաբնակները» 5-րդ անգամ դարձան Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Լյուկ Թոմաս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մեյսոն Գրինվուդ, Չագլար Սոյունչու, Օլե-Գունար-Սուլշեր