Ֆոդենը Twitter-ում Մբապեին նվիրված գրառում է կատարել, այնուհետև հեռացրել այն📸
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» երկու խաղերի արդյունքում 4։2 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի դեմ։
«Բորուսիայի» դեմ հանդիպումից հետո «քաղաքաբնակների» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Twitter-ի իր պաշտոնական էջում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին նվիրված գրառում է կատարել, այնուհետև հեռացրել է այն։
Անգլիացի ֆուտբոլիստը գրել է․ «Մբապե՛, դու պատրա՞ստ ես»։
Ինչպես տեղեկանցում է Daily Mail-ը, այդ գրառումը կատարել է ոչ թե 20-ամյա ֆուտբոլիստը, այլ Ֆոդենի թիմում ընդգրկված SMM ոլորտի աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է սոցցանցերի էջերում գրառումների համար։ Տեսնելով գրառումը՝ Ֆոդենը պահանջել է հեռացնել այն։ Այժմ նա դիտարկում է այդ աշխատակցի հետ դադարեցնել համագործակցությունը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին՝ Փարիզում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 4-ին՝ «քաղաքաբնակների» հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
