Գվարդիոլա․ «Մենք սկսում ենք պատմություն կերտել»

Գվարդիոլա․ «Մենք սկսում ենք պատմություն կերտել»

15/04/2021 - 14:14

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավելիս 2։1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Դիմակայության առաջին խաղում էլ մանկունյական ակումբը հաղթել էր նույն հաշիվով, ինչը նշանակում էր «Սիթին» մրցակցին հաղթեց ընդհանուր 4։2։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր տպավորություններով․

«Ես անչափ ուրախ եմ ակումբի, ղեկավարության և յուրաքանչյուր երկրպագուի համար։

Ակումբը միայն երկրորդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Կարելի է ասել, որ մենք այնքան էլ մեծ փորձ չունենք մրցաշարի այս փուլում, սակայն սկսում ենք պատմություն կերտել։

Չհաշված առաջին տասը րոպեները, երբ մրցակիցը շատ լավն էր, մենք հիանալի հանդիպում անցկացրինք»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BT Sport-ը։

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում մրցելու է ՊՍԺ-ի դեմ։ Կողմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին՝ Փարիզում՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 5-ին՝ «Սիթիի» հարկի տակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023