Հայտնի է դարձել, թե ինչու է ռումինացի մրցավարը ինքնագիր վերցրել Հալանդից🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորմտունդին»։
Ինչպես գիտեք, հանդիպումը սպասարկած եզրային մրցավար Օկտավիան Շովրեն խաղից հետո «Էթիհադ» մարզադաշտի թունելում մոտեցել է դորտմունդյան ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդին՝ խնդրելով նրանից ինքնագիր, իսկ նորվեգացի ֆուտբոլիստը չի մերժել։
Հայտնի է դարձել, թե 47-ամյա մրցավարն ինչու է այդ քայլին գնացել։
Ինչպես տեղեկացնում է ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուն, Օկտավիան Շովրեն արդեն 5 տարի է օգնում է մի բժշկական հաստատության, որտեղ բուժվում են աուտիզմով հիվանդ երեխաներ։ Այդ բուժհաստատությունը ֆինանսավորվում է միայն նվիրատվությունների և աճուրդներով վաճառված իրերից ստացված գումարների միջոցներով։
2015 թվականից ի վեր Շովրեն աճուրդի է հանում հանդիպումներից մնացած հիշարժան իրերը՝ մարզաշապիկներ, լուսանկարներ, ստորագրություններ և այլն։ Աճուրդից ստացված գումարներն էլ նա նվիրաբերում է այդ բուժհաստատությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պատճառով էլ ռումիացի մրցավարն ինքնագիր է վերցրել նաև Էրլինգ Հալանդից, ով ստորագրել է դեղին և կարմիր քարտերի վրա։ Այդ քարտերը նույնպես հանվելու են աճուրդի, որի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է վերոնշյալ հոսպիտալին։
Հաղորդվում է նաև, որ Հալանդի հետ կապված դեպքից հետո Օկտավիան Շովրեին դարձրել է այդ բուժհաստատության պատվավոր անդամ։
Ռոշուն հրապարակել է նաև ստորագրված քարտերի լուսանկարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էմանուել Ռոշու, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Օկտավիան Շովրե