Մանչեսթեր Սիթին փոխարինող է գտել Էրլինգ Հոլանդի համար
«Մանչեսթեր Սիթին» սկսել է մտածել ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար փոխարինող գտնելու մասին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «քաղաքաբնակները» զգուշանում են, որ նորվեգացի հարձակվողը շուտով կհեռանա ակումբից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման զարգացման դեպքում մանկունյական ակումբը մտադիր է ձեռք բերել «Բրայթոնի» 18-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնին:
Հատկանշական է, որ պատանի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Տոտենհեմը», որն, առհասարակ, Ֆերգյուսոնին համարում է Հարի Քեյնին փոխարինելու գլխավոր թեկնածու, եթե վերջինս փոխի ակումբային գրանցումը:
Հաղորդվում է, որ իռալանդացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»: «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Ֆերգյուսոնի տաղանդի մեծ երկրպագուն է:
Հավելենք, որ Էվան Ֆերգյուսոնը «Բրայթոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Էվան Ֆերգյուսոն, Էրլինգ Հալանդ, Ժոզե Մոուրինիո, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Ռոմա, Տոտենհեմ, տրանսֆերներ