Մանչեսթեր Սիթին տպավորիչ խաղով ջախջախեց Բորնմութին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Բորնմութի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իլկայ Գյունդողանը, Կևին դե Բրույնեն, Ֆիլ Ֆոդենը, իսկ «բալերի» կենտրոնական պաշտպան Ջեֆերսոն Լերման գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ մանկունյական ակումբը հաղթել է նոր մեկնարկած առաջնության երկու խաղերում էլ և վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Բորնմութը», 3 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Իլկայ Գյունդողան, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն