Մանչեսթեր Սիթին սահմանել է Բերնարդու Սիլվայի հրաժարագինը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան», որն արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է նրա ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին գնելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է «բլաուգրանայի» գլխավոր նպատակը։
Նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և Բերնարդուի գործակալ Ժորժե Մենդեշն այժմ աշխատում են պորտուգալացի ֆուտբոլիստի գործարնք իրականացնելու ուղղությամբ։
Հաղորդվում է` այժմ «Բարսելոնային» հետ չի պահում նույնիսկ այն հանգամանքը, որ վերջերս Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարեց, որ կատալոնական ակումբը պարտավոր է 200 մլն եվրոյի վաճառք իրականացնել, որպեսզի կարողանա նոր ձեռքբերումներ իրականացնի։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն սահմանել է Բերնարդուի հրաժարագինը և նրա վաճառքի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 65 մլն եվրո։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 288 խաղում դառնալով 52 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Ժորժե Մենդեշ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ