Գվարդիոլա․ «ՄՅՈւ-ն անհավանական պրեսինգ կիրառեց․ հրաշալի հանդիպում էր»

Գվարդիոլա․ «ՄՅՈւ-ն անհավանական պրեսինգ կիրառեց․ հրաշալի հանդիպում էր»

08/03/2021 - 12:29

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրանական հանդիպման շրջանակում բոլոր մրցաշարերում 21 անընդմեջ հաղթանակներից հետո «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերլուծել է երկու թիմերի գործողությունները․

«Հրաշալի հանդիպում էր․ «ՄՅՈւ»-ն անհավանական պրեսինգ կիրառեց և շատ արագ հակագրոհում էր։ Մենք լավ խաղացինք, սակայն չկարողացանք իրացնել մեր պահերը։ Շնորհավորում եմ «Յունայթեդին»։

Մեր պարտությունը նորություն կինի, սակայն նորություն էին նաև մեր 21 անընդմեջ հաղթանակները։ Առջևում դեռևս 30 միավոր է խաղարկվում․ պետք է կրկին սկսել հաղթել։

Սա ֆուտբոլ է, այսպիսի հանդիպումներ լինում են։ Մենք այսօր ավելի լավ խաղացինք, քան «Վեսթ Հեմի» դեմ՝ չնայած նրանց հաղթեցինք։ Մեր մոտեցումը չի փոփոխվում և հանդիպումը հանդիպման հետևից գնում ենք դեպի հաղթանակ։

Այս խաղը մեզ համար լավ դաս կլինի։ Անգամ 0։2 հաշվի դեպքում մենք լավ էինք խաղում»,- ասել է իսպանացի մասնագետը Sky Sports-ի եթերում, որն էլ մեջբերում է BBC-ն։

Չնայած պարտությանը՝ «Սիթին» շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 28 խաղերից հետո իր ակտիվում ունենալով 65 միավոր։ Իր հերթին, «Յունայթեդը» նույնքան խաղերից հետո վաստակել է 54 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023