Մանչեսթեր Սիթին նվազագույն հաշվով հաղթեց Տոտենհեմին ?
ԱՊԼ-ի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Տոտենհեմին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0:
Խաղի միակ գոլը խփվել է 5-րդ րոպեին: Ագուերոյի փոխանցումից հետո Ֆոդենը մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:
Այս հաղթանակից հետո «Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Լիվերպուլից» առաջ լինելով 1 միավոր: Ընդհանուր հաշվարկում «քաղաքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել: «Տոտենհեմը» 67 միավորով 3-րդ հորիզոնականում է:
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Տոտենհեմ