Մանչեսթեր Սիթին մոտ է թոփ տրանսֆեր իրականացնելուն
«Ռիվեր Փլեյթի» կենտրոնական հարձակվող Խուլիան Ալվարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպտես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» ներկա պահին 21-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «Ռիվերի» հետ։
Մանկունյական ակումբն Ալվարեսի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 16 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր հավելավճարներ։
«Ռիվեր Փլեյթը» նույնպես ցանկանում է արագ ավարտին հասցնել գործարքն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Սիթին» չի պատրաստվում վճարել Խուլիան Ալվարեսի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 25 մլն եվրո։
Ռոմանոն գրում է, որ արգենտինացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը չի համալրելու ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Սպասվում է, որ «քաղաքաբնակները» Ալվարեսին վարձավճարով մինչև հուլիս կթողնեն «Ռիվեր Փլեյթի» կազմում կամ կտրամադրեն եվրոպական որևէ ակումբի։
Ավելի հավանական է, որ արգենտինացի ֆուտբոլիստը մրցելույթները կշարուանկի Բունես Այրեսը ներկայացնող ակումբի կազմում։
Այժմ գործարքը վերջնական փուլում է, որը շատ մոտ է կայանալուն. երկու ակումբներն էլ անում են ամեն ինչ, որպեսզի այն ավարտին հասցնեն որքան հնարավոր է շուտ, սակայն կողմերը դեռևս պետք է քննարկեն մի շարք կարևոր փաստաթղթային մանրուքներ և լուծեն Ալվարեսի ապագայի հարցը։
Նշենք, որ Ալվարեսը գործարքի ավարտից հետո «Սիթիի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Խուլիան Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 96 հանդիպում` դառնալով 36 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ երիտասարդ հարձակվողը «Ռիվերի» կամզում իր գոլերի ուղիղ կեսը (18 գոլ) խփել է Արգենտինայի 2021 թ. առաջնության շրջանակում անցկացրած 21 խաղում` դառնալով մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո