«Մանչեսթեր Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլայի փոխարինողի հարցում
«Չելսին» գլխավորող Էնցո Մարեսկան 2026թ. ամռանը կարող է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Սիթիում», գրում է The Athletic-ը։
Իտալացի մասնագետը «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածուն է։
Բազմաթիվ աղբյուրներ արդեն հաստատում են, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Սիթիից»։ Կատալոնացի մասնագետը վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Մարեսկան մանկունիական գրանդում աշխատելու փորձ ունի։ 45-ամյա մասնագետը 2020-21թթ. գլխավորել է ակումբի Մ23 թիմը, իսկ 2023/24 մրցաշրջանում եղել է Գվարդիոլայի օգնականը։ Իտալացին շարունակում է մեծ հարգանք վայելել «Մանչեսթեր Սիթիում»։
Գվարդիոլան «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հուլիսից։ Կողմերը մինչև 2027թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեն։
Մարեսկան «Չելսին» մարզում է 2024թ. հուլիսից։ Լոնդոնյան ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էնցո Մարեսկա, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա