«Մանչեսթեր Սիթին» ծանր խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին» 🎥
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հերթական հանդիպումը կայացավ «Սաութհեմպտոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, որի շրջանակում «քաղաքայինները» դժվարին խաղում կարողացան 0։1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը խփվեց 16-րդ րոպեին։ Կևին դե Բրյույնեի աջ եզրից կատարած փոխանցումը գոլով եզրափակեց հյուրերի վինգեր Ռահիմ Սթերլինգը։
Դրանից հետո խաղադաշտում ընթանում էր գրեթե հավասար պայքար՝ փոխնիփոխ գրոհներով, բայց թիմերից և ոչ մեկին չհաջողվեց արդյունքի հասնել։
Այս հանդիպումից հետո մանչեսթերյան ակումբը վաստակեց 23 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Սաութհեմպտոնի» տղաներն ունեն 24 միավոր և այս պահին 4-րդն են:
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Սաութհեմփթոն