«Մանչեսթեր Սիթին» խոշոր գումարով նոր դարպասապահ ձեռք բերեց 🎥
«Մանչեսթեր Սիթին» «Բարնլիից» վերադարձրեց իր սան, դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
«Քաղաքաբնակները» 22-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են ստորագրել, իսկ նրա տեղափոխության համար վճարել 31 միլիոն եվրո։
Անգլիացի դարպասապահը «Սիթիում» հանդես կգա «1» համարով։ Այդ խաղահամարով ակումբում վերջին անգամ Կլաուդիո Բռավոն է հանդես եկել 2019/20 մրցաշրջանում։
Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» համակարգում եղել է 2015-2023 թթ. ու հանդես եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում։ Նա 2023 թ. ամռանը 17 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Բարնլի», 73 խաղից 31-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բյորնլի, Մանչեսթեր-Սիթի, Ջեյմս Թրաֆորդ, տրանսֆերներ