Մանչեսթեր Սիթին լուրջ գումարներ է պատրաստվում ծախսել ձմռանը
Ինչպես հայտնում է Daily mail-ը, անգլիական «Մանչեսթեր Սիթին» եկող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է թիմն ուժեղացնելու համար ծախսել մոտ 100 մլն եվրո։
Ըստ աղբյուրի՝ «Սիթին» մտադիր չէ ԱՊԼ-ի չեմպիոնությունը հեշտությամբ զիջել «Լիվերպուլին» և մտադիր են ուժեղացնել մի քանի դիրքեր։
«Քաղաքայինների» կազմում վիճահարույց է հատկապես պաշտպանության կենտրոնը։ Վենսան Կոմպանիի հեռանալուց և Էմերիկ Լապորտի վնասվածքից հետո, «Սիթին» կանգնել է լուրջ խնդիրների առջև։
Գվարդիոլան նաև ֆուտբոլիստ է փնտրում կիսապաշտպանության կենտրոնի համար։ Այդ դիրքին հավակնում է Ֆիլ Ֆոդենը, սակայն Գվարդիոլային անհրաժեշտ է պատրաստի և փորձառու ֆուտբոլիստ։
Նշվում էր նաև, որ Գվարդիոլան, հնարավոր է, հեռանա ակումբից, քանի որ այս տարի Իսպանիա էր վերադարձել նրա կինը, սակայն, այս տեղեկությոնը հետագայում հերքվել է ակումբի կողմից՝ հայտարարելով, որ կատալոնացի մասնագետը պատրաստվում է մինչը պայմանագրի ավարտը մնալ ակումբում։
# Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա