Մանչեսթեր Սիթին գլորվում է անդունդը` պարտվելով նաև Բրայթոնին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Ամեքս» մարզադաշտու հյուրընկալվելիս կրցեց «Բրայթոնի» դեմ։
«Քաղաքաբնակները» 23-րդ րոպեից Էրիինգ Հոլանդի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին մինչև խաղավերջ պահում էր հաղթական հաշիվը, սակայն «Բրայթոնի» ճնշումը տվեց իր արդյունքը։
«Ճայերը» նախ 78-րդ րոպեին խփեցին պատասխան գոլն, ապա 83-րդ րոպեին նաև հաղթանակ կորզեցին։ Ֆաբիան Հյուցերելի գլխավորած թիմից աչքի ընկան համապատասխանաբար Ժաոաո Պեդրոն և Մեթ Օ’Ռայլին։
Այպսիով, «Սիթին» բոլոր մրցաշարերում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը, 23 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ «Բրայթոնը» միավորների քանակը հասցրեց 19-ի և բարձրացավ 4-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից