Մանչեսթեր Սիթիի պաշտպանը տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամեն Մենդին, ով մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկինում գտնվել է Լիվերպուլի HMP Altcourse, որտեղ պահվում են B կատեգորիայի բանտարկյալները (խմբ.` ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կալանավորները պահվում են B կատեգորիայի պայմաններում, բացառությամբ ոմանց, ովքեր մեղադրվում են շատ ծանր հանցագործությունների համար)։
Աղբյուրի փոխանցմամբ` դեկտեմբերի 23-ին 27-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են Մանչեսթերի Strangeways բանտ, որը համարվում է Անգլիայի ամենադաժան կալանավայրերից մեկը։
Հատկանշական է, որ այդ բանտում պահում են A կատեգորիայի բանտարկյալները։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում A կատեգորիայի բանտարկյալներ են համարվում նրանք, ովքեր կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, այդ թվում նաև` բռնաբարություն կատարած անձինք։
Հատկանշական է, որ Մենդիին տեղափոխել են այլ բանտ նրա մասնակցությամբ բռնաբարության 7-րդ դեպքի մասին հայտարարելու հաջորդ օրը, քանի որ, ըստ իրավապահ մարմինների, Լիվերպուլի բանտում ֆրանսիացի ֆուտբոլիստի կյանքին կարող էր վնաս սպառնալ։
Հիշեցնենք, որ Բենջամեն Մենդին կալանավորվել է դեռևս 2021 թ. օգոստոսին։ Նրա գործի առնչությամբ տեղի է ունենում հետաքննություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Մենդի, Մանչեսթեր-Սիթի