Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստն ընտրվել է Վրաստանի նախագահ
«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Միխայիլ Կավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կավելաշվիլին ստացել է ընտրական կոլեգիայի 225 անդամներից 224-ի ձայնը։ Նա եղել է միակ թեկնածուն։
Կավելաշվիլին պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 29-ին և կփոխարինի Սալոմե Զուրաբիշվիլիին։
53-ամյա Կավելաշվիլին 2016 թվականից քաղաքական գործունեություն է ծավալում ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության կազմում ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 1996-1999 թթ.` 29 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ։ Նա 1995 թ. «Սպարտակ Վլադիկավկազ» ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է նաև Թբիլսիի «Դինամոյի», շվեյցարական «Գրասհոպերսի», «Ցյուրիխի», «Լյուցերնի», «Սիոնի» և «Բազելի» կազմում։
Հարձակվողը 1991-2002 թթ. հրավիրվել է նաև Վրաստանի հավաքական, 46 խաղում խփել 9 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մանչեսթեր-Սիթի, Միխայիլ Կավելաշվիլի, Վրաստան, Վրաստանի հավաքական