Մանչեսթեր Սիթիի ղեկավարները մտադիր են մտնել ռուսական շուկա

Մանչեսթեր Սիթիի ղեկավարները մտադիր են մտնել ռուսական շուկա

14/05/2020 - 21:57

City Football Group հոլդինգը, որին պատկանում են մի շարք ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», դիտարկում է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը ձեռք բերելու տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է  «РБ-Спорт»-ը, հոլդինգի ղեկավարները տպավորված են 2018 թվականին Ռուսաստանում անցկաված աշխարհի առաջնության կազմակերպվածությունից, ինչից հետո մտածում են մտնել նաև ռուսական շուկա։ City Football Group սեփականատերերը դիտարկում են ռուսական ակումբներից մեկ ձեռք բերում և կազմի ակնհայտ ուժեղացում, սակայն չի նշվում, թե որ ակումբի մասին է խոսքը։

Սույն թվականի փետրվարին City Football Group-ի ներկայացուցիչները միջնորդի օգնությամբ հանդիպել են ՌՊԼ-ի ակումբներից մեկի ղեկավարների հետ, սակայն ներկա պահին բանակցությունները դադարեցված են երկու պատճառով․ նախ փետրվարին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» հայտնվեց լուրջ սկանդալի եզրին՝ զրկվելով հաջորդ երկու մրցաշրջաններում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, իսկ այնուհետև ահագնացավ կորոնավիրուսի համավարակը։

City Football Group  ընկերությանը պատկանում է ինը ֆուտբոլային ակումբ։ Բացի «Մանչեսթեր Սիթիից»՝ ընկերությանն է պատկանում «Մելբուռն Սիթին» (Ավստրալիա), «Մոնտեվեդիեո Սիթին» (Ուրուգվայ), «Նյու-Յորք Սիթին (ԱՄՆ), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան), «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա), «Սիչուան Ցզյունուն» (Չինաստան), «Լոմելը» (Բելգիա), ինչպես նաև իսպանական «Ժիրոնան»։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023