Մանչեսթեր Սիթիի խաղացողները Գվարդիոլային խնդրել են, որպեսզի ավելի հազվադեպ կազմը ռոտացիայի ենթարկի
Փետրվարի 2-ին «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»։
Խաղից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 45 րոպե հարցազրույցների սրահում սպասացրել է լրագրողներին։ Նա այդ ընթացքում խաղացողների հետ քննարկել է կատարվածը և մրցաշրջանի ընթացքում առաջացած խդնիրները։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, իսպանացի մասնագետը հարցրել է խաղացողների կարծիքն այն մասին, թե ինչը նրանք կցանկանային փոխել թիմում։ Ըստ աղբյուրի՝ որոշ խաղացողներ իրենց դժգոհությունն են հայտնել այն առթիվ, որ Գվարդիոլան պարբերաբար թիմի կազմը ռոտացիայի է ենթարկում։
Ընթացիկ մրցաշրջանում չի եղել որևէ դեպք, երբ 49-ամյա մասնագետը երկու անընդմեջ հանդիպման համար նույն կազմը դուրս բերի խաղադաշտ։ Միկել Արտետայի հեռանալուց հետո Գվարդիոլան պարբերաբար փոխում է նաև թիմի խաղային սխեման, ինչը նույնպես առաջացնում է խաղացողների դժգոհությունը։
Խաղացողներն անհանգստացած են, այս անկայունթյունը նրանց հերթական անգամ կխանգարի հայտնվել Չեմպիոնների լիգայի վերջին փուլերում։
«Երկնագույնների» գլխավոր մարզիչն ընթացիկ մրցաշրջանում բոլորից շատ՝ 76 անգամ փոխել է թիմի կազմը։ Նրա մոտակա հետապնդողը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն է, ով ռոտացիայի է դիմել 60 անգամ, իսկ Յուրգեն Կլոպը՝ 46։
# ԱՊԼ, Յուրգեն-Կլոպ, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ, Ֆրենկ-Լեմպարդ