Մանչեսթեր Սիթիի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Մանչեսթեր Սիթիի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

07/09/2020 - 15:23

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Էմերիկ Լապորտը և վինգեր Ռիյադ Մարեզը վարակվել են կորոնավիրուսով։

Երկու ֆուտբոլիստներն էլ ներկա պահին ինքնամեկուսացել են՝ հետևելով Մեծ Բրիտանիայի կառավարության Պրեմիեր լիգայի կանոնակարգին։ Թե՛ Լապորտը և թե՛ Մարեզը որևէ ախտանշան չունեն։

«Սիթին» Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը սկսելու է երկրորդ տուրից, որի շրջանակում սեպտեմբերի 21-ին հյուրընկալվելու է «Վուլվերհեմպտոնին»։ Առաջին տուրի «Աստոն Վիլլայի» դեմ կայանալիք հանդիպումը հետաձգվել է, քանի որ «քաղաքաբնակները» դեռևս գտնվում են արձակուրդում։

Հիշեցնենք, որ վերջերս «Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռահիմ Սթերլինգը Covid-19-ի բացասական թեստ էր հանձնել։ Անգլիացի ֆուտբոլիստը Ճամայկայում մասնակցել էր նախկին արագավազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն ՈՒսեին Բոլտի ծննդյան արարողությանը։ Այդ արարողությունից հետո հայտնի էր դարձել, որ 34-ամյա թեթև աթլետը վարակված է կորոնավիրուսով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023