Մանչեսթեր Յունայթեդն առաջին հաղթանակն է տարել Ամորիմի գլխավորությամբ 🎥
Եվրոպա լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մրցել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։
Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» հաղթել են 3:2 հաշվով։
Տանտերերից դուբլի հեղինակ է դարձել Ռասմուս Հոյլունը, մեկ գոլ էլ խփել է Ալեխանդրո Գարնաչոն, հյուրերից աչքի են ընկել Հակով Էվիենն ու Ֆիլիպ Զիկերնագելը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանաշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի օրոք տարել է առաջին հաղթանակը։ 39-ամյա մասնագետն ակումբը մարզում է նոյեմբերի 11-ից, փոխարինել է Էրիկ Տեն Հագին։
Անգլիական գրան միավորների քանակը հասցրել է 9-ի, բարձրացել է 12-րդ տեղ, «Բուդյո Գլիմտը» 7 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեխանդրո Գարնաչո, Բուդե Գլիմպտ, Եվրոպա-լիգա, Հակով Էվիեն, Մանչեսթեր Յունայթեդ, Ռասմուս Հոյլունդ, Ռուբեն Ամորիմ, Ֆիլիպ Զիկերնագել